Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Վերջին թարմացումը՝ 11 ապրիլի, 2026
ԳԼԽ 1. Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են իրավահարաբերությունները, որոնք կապված են ArmLight-ի (այսուհետ՝ Ընկերություն, Մենք, ArmLight) կողմից վեբ կայքի միջոցով (այսուհետ՝ Կայք) տրամադրվող ծառայությունների հետ։
Կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով և որևէ ձևով չի կարող վերարտադրվել առանց Ընկերության համաձայնության։ Լուսանկարները, տեսանյութերը և գրաֆիկական պատկերները, որոնք պարունակում են Ընկերության լոգոն, հանդիսանում են Ընկերության բացառիկ սեփականություն և պաշտպանված են ՀՀ հեղինակային իրավունքի օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Դրանց վերարտադրումը առանց համապատասխան հղման արգելված է։
Կայք մուտք գործելով, օգտվելով Կայքի որևէ ծառայությունից կամ ամբողջությամբ կամ մասամբ ներբեռնելով որևէ բովանդակություն՝ դուք որպես օգտատեր (այսուհետ՝ Օգտատեր, Դուք, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք օգտագործման սույն պայմանները, ինչպես նաև Ընկերության կողմից Կայքում հրապարակված ծառայությունների մատուցման այլ պայմանները (այսուհետ՝ Պայմաններ), և անվերապահ ընդունում եք դրանք՝ անկախ նրանից՝ Դուք եք Ընկերության ծառայությունների հաճախորդ, Կայքի բաժանորդ թե պարզապես այցելու։
Ընկերությունը իրավասու է միակողմանի կարգով ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու փոխել սույն Պայմանները։ Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի թարմացված Պայմանները կայքում՝ նշելով վերջին փոփոխման ամսաթիվը։ Օգտատիրոջ պարտականությունն է պարբերաբար այցելել Կայքը և ստուգել Պայմանների փոփոխությունները։ Նոր պայմանները ուժի մեջ են մտնում և տարածվում են Կայքում դրանց տեղադրումից հետո ծագած հարաբերությունների վրա։
Եթե Դուք չեք համաձայնում սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը։ Կայքում մնալը, բաժանորդագրվելը և ծառայություններից օգտվելը վկայում են սույն Պայմանների Ձեր անվերապահ ընդունման մասին։
ԳԼԽ 2. Գրանցում և բաժանորդագրություն Կայքում
Պայմաններին համաձայնելով՝ Դուք հաստատում եք, որ ունեք լրիվ գործունակություն և իրավունք՝ օգտվելու ծառայություններից։ Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա հավաստում եք, որ ունեք այդ իրավաբանական անձից բոլոր լիազորությունները և տվյալ երկրի օրենքներով՝ ծառայություններից օգտվելու իրավունքը։ Սույն պայմաններին համաձայնելով՝ Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունների և տվյալների իսկությունը, հետևաբար այս կետի խախտման ամբողջ պատասխանատվությունը կրում եք Դուք։
Ծառայություններից օգտվելու համար, ներառյալ առցանց խանութում պատվերների ձևակերպումը, Հաճախորդից կարող է պահանջվել գրանցում Ընկերության կայքում։ Նորությունների և առաջարկների բաժանորդագրության համար Հաճախորդը կարող է Կայքի համապատասխան բաժնում նշել իր էլեկտրոնային փոստի հասցեն և հաստատել համաձայնությունը՝ սեղմելով «Համաձայն եմ» (կամ համարժեք) կոճակը, այդ կերպ ընդունելով սույն ընդհանուր դրույթները և պայմանները։
Հաճախորդը պարտավոր է ճշգրիտ ներկայացնել պահանջվող տեղեկությունները գրանցման և բաժանորդագրման ժամանակ։ Բոլոր դեպքերում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց հասցված վնասի կամ անհարմարությունների համար, որոնք առաջացել են Հաճախորդի կողմից ուրիշների կամ սխալ տվյալների տրամադրման հետևանքով։ Այդպիսի գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց հասցված վնասի համար պատասխանատու է Հաճախորդը։
ԳԼԽ 3. Ընկերության կողմից տրամադրվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը
Ընկերությունը Կայքի միջոցով իրականացնում է առցանց խանութի գործունեություն՝ տրամադրելով ապրանքների, ակցիաների մասին տեղեկատվություն և ուղեկցող ծառայություններ (այսուհետ՝ ծառայություններ)։
Նոր ապրանքների, ակցիաների և միջոցառումների մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել էլեկտրոնային փոստով՝ Հաճախորդի կողմից նշված հասցեին, համապատասխան հղումներով Ընկերության կայքին։
Տեղեկատվության տրամադրման որևէ պարբերականություն չի երաշխավորվում. տեղեկատվությունը կտրամադրվի նոր ապրանքների, ակցիաների կամ պայմանների էական փոփոխությունների առկայության դեպքում։
Ծառայություններից լիարժեք օգտվելու համար կարող է պահանջվել գրանցում և/կամ բաժանորդագրություն Կայքում նշված կարգով։ Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մեկ անգամ գրանցվել մեկ էլեկտրոնային փոստով։ Հաճախորդները իրավասու չեն օգտագործել ուրիշների էլեկտրոնային փոստերը։ Գրանցման և բաժանորդագրման ժամանակ Հաճախորդը պարտավոր է ճշգրիտ ներկայացնել պահանջվող տեղեկությունները։ Բոլոր դեպքերում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց հասցված վնասի կամ անհարմարությունների համար։ Այդպիսի գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց հասցված վնասի համար պատասխանատու է Հաճախորդը։
Ընկերությունը իրավասու է միակողմանի կարգով մերժել ծառայությունների տրամադրումը Հաճախորդին, եթե ցանկացած վստահելի աղբյուրից պարզվում է, որ Հաճախորդի կողմից տրամադրված տեղեկությունները կեղծ են, անճշգրիտ են կամ պատկանում են այլ անձանց։
Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն իր հաճախորդների նկատմամբ՝ անճշգրիտ կամ ժամանակին չտրամադրված տեղեկատվության համար՝ կիրառելի իրավունքի և սույն Պայմանների սահմաններում։
ԳԼԽ 4. Գաղտնիություն
Դուք կարող եք այցելել Կայքը առանց գրանցման, սակայն առանձնահատկություններից լիարժեք օգտվելու համար կարող է պահանջվել գրանցում կամ բաժանորդագրություն։ Անձնական տվյալները հավաքվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք։ Բաժանորդագրման ժամանակ Դուք պետք է նշեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Բաժանորդագրման պահին մենք ստանում ենք Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեն։ Ընկերությունը կարող է նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալ Ձեր մասին այլ հաճախորդների դիմումների, մեր սպասարկման կենտրոնի կամ այլ օրինական աղբյուրների միջոցով։
Ընկերությունը կիրառում է համապատասխան էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ՝ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար՝ չարտոնված մուտքից, փոփոխությունից կամ հրապարակումից։ Ձեր կողմից տրամադրված տվյալները պահվում են պաշտպանված տվյալների բազայում սերվերների վրա։ Ընկերությունը չի պահանջի Ձեզանից լրացուցիչ անձնական տվյալներ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով առանց հիմնավորման։ Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների լիազոր սահմաններում հարցումներ, դատական հարցումներ և այլն)։ Ձեր տվյալները հասանելի կարող են լինել միայն մեզ հետ կապված անձանց, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ ծառայություններ մատուցելու և դրանց որակը բարձրացնելու համար։ Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ ֆիզիկական անձանց հետ՝ Ձեզ ծառայությունները պատշաճ մատուցելու համար։
ԳԼԽ 5. Բաժանորդագրության և մուտքի դադարեցում
Դուք իրավասու եք ցանկացած ժամանակ դադարեցնել գովազդային բաժանորդագրությունը՝ սեղմելով «Դադարեցնել բաժանորդագրությունը» հղումը կամ մեր կողմից տրամադրված այլ եղանակով։
Հաճախորդի կողմից բաժանորդագրության դադարեցումը ազատում է Ընկերությունը գովազդային տեղեկատվություն ուղարկելու պարտավորությունից։ Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ դադարեցումից հետո նա չի ստանա էլեկտրոնային նամակներ նոր ապրանքների, միջոցառումների և ակցիաների մասին այդ բաժանորդագրությունների շրջանակներում։
Ընկերությունը իրավասու է միակողմանի կարգով դադարեցնել Հաճախորդի մուտքը կամ բաժանորդագրությունը, եթե Հաճախորդը խախտում է սույն Պայմանները կամ օգտագործման այլ կանոններ։
Դադարեցումից հետո Հաճախորդի անձնական տվյալները կպահվեն Ընկերության տվյալների բազայում միայն կիրառելի օրենսդրությամբ նախատեսված ժամկետով և կարգով։